211652_close_icon
views-count31217 դիտում article-date 10:53 05-01-2017

Մինչ Արարատի մարզպետարանի ու Մասիսի քաղաքապետարանի պաշտոնյաները զբաղված են ամանորյա թոհուբոհով, իրենց քթի տակ քաղաքացին սառելով «մահանում է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արարատի մարզի Մասիս քաղաքի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի 6-րդ տնակում է մինչև 2014 թվականը ապրել 56-ամյա Թաթուլ Սարիբեկյանը: Սոցիալական ծանր դրության մեջ հայտնվելու պատճառով շատ ցածր գումարով վաճառել է սեփական բնակարանը և մեկնել Ղազախստան։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Թաթուլն ասում էր. որ ինքը հետո Ղազախստանից մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, եղել տարբեր քաղաքներում, սակայն այնտեղ էլ ինչ-ինչ պատճառներով գործերը չեն դասավորվել ու կրկին վերադարձել է ծննդավայր՝ Մասիս քաղաք։ Թաթուլն ասում էր, որ ինքն այժմ հայտնվել է դրսում, քանի որ այլևս չունի բնակարան և աշխատանք: Դեռ ԽՍՀՄ տարիներին աշխատել է «Նոր ուղի» թերթի խմբագրությունում՝ որպես լուսանկարիչ, այնուհետև՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես օպերատորի օգնական, իսկ հետո այլ տեղերում: Նրա միակ եկամուտը ստացած 25 հազար դրամ թոշակն է, քանի որ համարվում է 3-րդ կարգի հաշմանդամ. «Ես իմ այս կարգավիճակի համար ոչ մեկի չեմ մեղադրում, երևի միակ մեղավորը ես եմ, քանի որ ընկել եմ ձախորդության մեջ, ու եթե տունս անհամեմատ էժան գներով չվաճառեի, իսկ այդ երկրում էլ անցկացրած տարիներս ապարդյուն չանցնեին, գուցե այլ կերպ դասավորվեր կյանքս։ Տևական ժամանակ է՝ բնակվում եմ փողոցում՝ Մասիսի քաղաքապետարանի քթի տակ։ Իմ միակ խնդրանքն է, որպեսզի Արարատի մարզպետարանի կամ Մասիսի քաղաքապետարանի պաշտոնյաները բարի կամք դրսևորեն և ինձ մի փոքրիկ քնելատեղով ապահովեն։ Պատրաստ եմ անգամ նրանց համար աշխատել»՝ նկատի ունենալով, որ եթե մարզպետարանը կամ քաղաքապետարանն աշխատանք էլ առաջարկեն, ինքը պատրաստ է մեծ սիրով կատարել, սակայն մարզպետարանից ոչ մի արձագանք չեն տվել, իսկ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն էլ ասել է, որ «Նոր տարուց հետո մի բան կանեմ»։ Չի բացառվում, որ բանը այդ «մի բան անելուն» էլ չհասնի, քանի որ Թաթուլն արդեն ունի առողջական լուրջ խնդիրներ դրսում մնալու պատճառով։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր