211652_close_icon
views-count22439 դիտում article-date 23:19 04-01-2017

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունվարի 4-ին

1710 թ. – ծնվել է Ջովաննի Բատիստա Պերգոլեզին, իտալացի ականավոր երգահան (մահ. 1736 թ.) 1782 թ. – մահացել է Անժ-Ժակ Գաբրիելը, ֆրանսիացի ճարտարապետ, 18-րդ դարի կլասիցիզմի հիմնադիրներից (ծն. 1698 թ.): 1809 թ. – ծնվել է Լուի Բրայլը, ֆրանսիացի մանկավարժ, գյուտարար, կույրերի համար Բրայլի այբուբենի հեղինակը (մահ. 1852 թ.): 1896 թ. – Յուտան դարձավ ԱՄՆ-ի 45-րդ նահանգը: 1915 թ. – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ռուսական զորքերը գերի վերցրին թուրքական բանակի ամբողջ 9-րդ կորպուսը, որով ավարտվեց Սարիղամիշի ճակատամարտը: 1948 թ. – Մյանման անկախացավ Միացյալ Թագավորությունից: 2004 թ. – Վրաստանում ավարտվեց «Վարդերի հեղափոխությունը» և Միխեիլ Սաակաշվիլին դարձավ երկրի նախագահ: 2004 թ. – Աֆղանստանն ընդունեց իր դրոշը:

Նմանատիպ նյութեր