211652_close_icon
views-count8749 դիտում article-date 16:04 04-01-2017

Թրամփի առաջին մամլո ասուլիսը հունվարի 11-ին է

ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին մամուլի ասուլիսը կազմակերպվելու է հունվարի 11-ին, Նյու Յորքում: Այս մասին Թրամփը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: Թրամփը գրել է նաև, որ ռուսական հաքերային հարձակումների մասին հարցերի վերաբերյալ «հետախուզական» բրիֆինգը հետաձգվում է մինչև ուրբաթ, որովհետև ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ գործին ծանոթանալու համար: «Դա շատ տարօրինակ է»,- ընդգծել է նա: Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը Միացյալ նահանգների նախագահի պաշտոնը կստանձնի հունվարի 20-ին:

Նմանատիպ նյութեր