211652_close_icon
views-count13723 դիտում article-date 15:13 04-01-2017

Սիրիայի հարցով բանակցությունները կանցկացվեն հունվարի 23-ին Աստանայում. Չավուշօղլու

Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Սիրիայի հարցով բանակցությունները տեղի կունենան Աստանայում հունվարի 23-ին, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները: Չավուշօղլուն նաև հաղորդել է, որ ռուս փորձագետները հունվարի 9-10-ին կայցելեն Թուրքիա՝ բանակցությունների նախապատրաստման հարցերը քննարկելու համար: Ավելի վաղ Սիրիայի ընդդիմության բանակցությունների հարցերով բարձրագույն հանձնաժողովի նախագահը հայտարարել էր, որ Աստանայում նախատեսված բանակցություններին Սիրիայի ընդդիմությունը հրավիրված չէ:

Նմանատիպ նյութեր