211652_close_icon
views-count41736 դիտում article-date 10:51 04-01-2017

Շղթայական ավտովթար Երևանում. Մամուլի շենքի մոտ բախվել են 2 Opel-ները, Lexus-ը և Nissan-ը. 3 երեխա տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԸ

Երեկ՝ հունվարի 3-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքի մոտ, բախվել են Lexus մակնիշի 34 CF 432 համարանիշի, Opel մակնիշի 83 GG 833 համարանիշի, Nissan մակնիշի 83 VV 833 համարանիշի և Opel մակնիշի 32 LL 551 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 երեխա տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Դավիթ Խանաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժինը պարզում են վարորդների և տուժածների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր