211652_close_icon
views-count16965 դիտում article-date 13:42 04-01-2017

Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց

Հունվարի 3-ին և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 40 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 700 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների չեն դիմել: Շփման գոտու ողջ երկայնքով հայ դիրքապահները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և ապահովել առաջնագծի պաշտպանությունը: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր