211652_close_icon
views-count22224 դիտում article-date 20:29 03-01-2017

Ղրղըզստանը հերքում է իր քաղաքացու առնչությունը Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության հետ

Ղրղըզստանի իշխանությունները հերքում են մինչ այսօր շրջանառվող վարկածն այն մասին, որ Ղրղըզստանի քաղաքացի առնչություն ունի Ստամբուլի գիշերային ակումբում Ամանորի գիշերը իրականացված ահաբեկչական հարձակման հետ, ինչի հետևանքով 39 մարդ է սպանվել: Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները: Որպես հնարավոր կասկածյալ՝ Լակխե Մաշրապովի անունն ու անձնագրի լուսանկարը հայտնվել է սոցցանցերում, ինպես նաև թուրքական և իտալական մամուլում: Մաշրապովը համացանցային գործակալություններից մեկին հայտնել է՝ գաղափար չունի, թե ինչպես է իր անձնագրի լուսանկարը հայտնվել սոցցանցերում: [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/02/1055251/]Հիշեցնենք[/url], որ Ստամբուլում տեղի ունեցած խոշոր ահաբեկչությունն իրականացնողը, ամենայն հավանականությամբ կամ Ղրղզստանի կամ էլ Ուզբեկստանի քաղաքացի է։ Այդ մասին հայտնել էր CNN Turk հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանության իր աղբյուրին։ Աղբյուրի տվյալներով՝ վերջինս կապված է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ։ Հիշեցնենք նաև, որ Ամանորի նախօրեին ավտոմատ զենքով ահաբեկիչը կրակ էր բացել Ստամբուլի Reina ակումբի այցելուների վրա, ինչի հետևանքով զոհվել էր 39, վիրավորվել՝ 69 մարդ։ Զոհվածների մեջ արտասահմանցիներ կային։

Նմանատիպ նյութեր