211652_close_icon
views-count26397 դիտում article-date 20:01 03-01-2017

Շուտով ԱՄՆ-ում կայանալիք ավտոշոուին կներկայացվի նոր Mercedes-Benz GLA դասի ամենագնացը

Գերմանական [url=https://web.facebook.com/MercedesBenz/photos/a.88436836669.82291.6604386669/10154915221016670/?type=3&theater&_rdr]Daimler[/url] ավտոարտադրողը Դետրոյթում կայանալիք ավտոշոուի շրջանակներում կներկայացնի նոր Mercedes-Benz GLA դասի ավտոմեքենան: Նոր մոդելի առաջին տարբերակը վաճառվել է դեռևս 3 տարի առաջ: Սակայն ԱՄՆ-ում կայանալիք ավտոշոուին կներկայացվի թարմացված Mercedes-Benz GLA-ը, որը հագեցած կլինի նոր բամպերներով, օպտիկայով, նոր անվասկավառակներով, իսկ մուլիտիմեդիան կհամալրվի MirrorLink և Apple CarPlay մեդիահամակարգերով: Վաճառքում ավտոմեքենան կհայտնվի անմիջապես Դետրոյթի ավտոշոուից հետո, որը նախատեսվում է հունվարի 9-ին: Dynamic Select համակարգով նոր մոդելը կունենա նաև Mercedes-Benz GLA 45 AMG տարբերակը, որի շարժիչն ավելի հզոր կլինի: Տվյալ մոդելի տեխնիկական տվյալները հայտնի կդառնան ավտոշոուի ժամանակ: Հայտնի է, որ սովորական մոդելի 2լ ծավալով տուրբոշարժիչը 375 ձիաուժ հզորություն է ապահովում, իսկ փոխանցման տուփը 7 աստիճան ունի: Նշենք, որ ընթացիկ տարում Mercedes-Benz-ը պատրաստվում է ներկայացնել նաև GLA կուպեն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր