211652_close_icon
views-count11970 դիտում article-date 15:06 03-01-2017

«Իսլամական Պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Բաղդադի պայթյունի պատասխանատվությունը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Բաղդադում երեկ՝հունվարի 2-ին, տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին ահտյնում է RBC-ն: Նշենք, որ պայթյունի հետևանքով, ըստ վերջին տվյալների, առնվազն 36 մարդ էր զոհվել, ևս 52 մարդ վիրավորվել էր։ [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/02/1055269/]Հիշեցնենք[/url], որ առնվազն 32 մարդ էր զոհվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ վիրավորների թիվն անցնում էր 61-ը։ Պայթյունը տեղի էր ունեցել Մադինաթ-աս-Սադր շրջանում, որը համարվում է ամենամարդաշատ վայրերից մեկը։ Նախնական տվյալներով՝ այն իրականացրել էր մահապարտ-ահաբեկիչը, ով գործի էր դրել ավտոմեքենայում տեղադրված պայթուցիկ սարքը։ Սա վերջին 3 օրերի ընթացքում իրականացված 2-րդ խոշոր պայթյունն էր։

Նմանատիպ նյութեր