211652_close_icon
views-count38553 դիտում article-date 15:35 02-01-2017

Ողջաբերդ գյուղում Mercedes-ն ամբողջովին վերածվել է մոխրակույտի. սեփականատերը կարծում է, որ այն հրկիզել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Ողջաբերդ գյուղի 3-րդ փողոցի 13 տան բնակիչ Ղազար Ավագյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհի փաստով։ Դեկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը, ժամը 02։10-ի սահմաններում ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ նշված տան բակում այրվում է Mercedes մակնիշի 34 ԼN 032 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը, այնուհետև՝ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Մինչ հրշեջների ժամանումը, հրդեհը փորձել են մարել քաղաքացիները, սակայն հնարավոր չի եղել ամբողջությամբ մեկուսացնել։ Ամբողջությամբ այրվել է Mercedes մակնիշի ավտոմեքենան և կայանատեղիի ծածկի կախովի առաստաղի 20 քմ հատվածը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մեքենայի սեփականատեր Ղ. Ավագյանը կասկածում է, որ ավտոմեքենայի հետ ինչ-որ խնդիրներ եղած լինեն. ինքը միշտ ուշադրության կենտրոնում է պահել ամեն մի մանրուք՝ մեքենայի հետ կապված, եթե եղել է, ապա ինքը այն կարճ ժամանակում վերացրել է։ Իր համար առեղծվածային է մեքենայում առաջացած հրդեհը, սակայն սպասում է փորձաքննության պատասխաններին։ [color=#CC0000]Ծանուցում[/color].Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր