211652_close_icon
views-count28156 դիտում article-date 20:15 02-01-2017

Թուրքմենստանը դադարեցրել է գազի մատակարարումը Իրանին

Թուրքմենստանը դադարեցրել է բնական գազի մատակարարումը Իրանին։ Այդ մասին հաղորդել է Իրանի պետական նավթային-գազային ընկերությունը։ Վերջինի փոխանցմամբ՝ գազամատակարարումը դադարեցվել է երեկվանից՝ հունվարի 1-ից։ Նշենք, որ Իրանը Թուրքմենստանից գնում էր տարեկան 700 մլն խմ բնական գազ, ինչն ապահովում էր երկրի բնակչության պահանջները։ Ընկերությունում ուշադրությունը հրավիրել են այն փաստի վրա, որ Աշխաբադի որոշումը ընդունվել է այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ Իրանի հյուսիսային հատվածում ցուրտ եղանակ է տիրում։ Թեհրանը հայտարարել է, որ սեփական ռեսուրսներով կապահովի գազի պակասը։ Իսկ թուրքմենական կողմը պարզաբանել է, որ Թեհրանը չի ցանկանում վճարել գազի վճարման տարբերությունը, որն առաջացել է, մինչդեռ Թեհրանը հայտարարում է, որ պարտք չէ Թուրքմենստանին։

Նմանատիպ նյութեր