211652_close_icon
views-count20626 դիտում article-date 19:43 02-01-2017

Հյուսիսային Կորեան պատրաստվում է միջցամաքային բալիստիկ հրթիռ փորձարկել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը նախօրեին հայտարարել է, որ միջուկային պոտենցիալ ունեցող իր երկիրը մոտ է միջցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկմանը, փոխանցում է Mignews.ru-ն։ Հիշեցնենք, որ ողջ 2016 թվականի ընթացքում Փհենյանը բալիստիկ հրթիռների փորձարկում իրականացրեց՝ այդկերպ շրջանցելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևը, որն արգելել է այդ երկրին նման փորձարկումներ իրականացնել։ Կիմ Չեն Ինը ամանորյա իր ուղերձում նշել է, որ երկիրը մեծ առաջընթաց ունի այդ ոլորտում և միջցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկման նախապատրաստումը վերջին փուլում է գտնվում։

Նմանատիպ նյութեր