37338 դիտում
17:48 02-01-2017
Միլիոնավոր օգտատերեր կմնան առանց WhatsApp-ի
WhatsApp-ն այսուհետ կաշխատի միայն նորագույն սարքավորումների համար։ Այդ մասին հայտնել է բրիտանական Daily Express թերթը։
Հավելվածը հասանելի չի լինի iPhone 3GS-ի, Windows Phone7-ի, սմարթֆոնների, համար, որոնք օգտագործում են Android օպերացիոն համակարգի 2.1 և 2.2 տարբերակները։
«Այդ սարքավորումները պատմության կարևոր մաս էին դարձել, սակայն այժմ դրանք ի վիճակի չեն դիմանալ այն հնարավորություններին, որոնք հայտնվելու են»,-նշել են մշակողները։
Blackberry OS-ով, Blackberry 10-ով, Nokia S40-ով և Nokia Symbian S60-ով հավելվածը կաշխատի մինչև 2017 թվականի հունիսի 30-ը։
WhatsApp-ը անվճար ծրագիր է՝ նախատեսված հաղորդագրությունների, ձայնային և տեսաձայնային կապերի համար։ Մեսինջերից ողջ աշխարհում օգտվում է ավելի քան 1 միլիարդ մարդ։
Նմանատիպ նյութեր
1184 դիտում
23:13 21-09-2014
Իրանում պահանջել են երկրում արգելել սմարթֆոնների Viber, WhatsApp և Tango հանրահայտ մեսենջերները
1531 դիտում
14:26 15-09-2015
«Իսլամական պետությունը»-ը WhatsApp-ի միջոցով մարդկանց ներքաշում է իր շարքերը
Այս բաժնից
538 դիտում
22:24 17-04-2024
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
463 դիտում
21:43 17-04-2024
Իսրայելը անհրաժեշտ ամեն ինչ կանի իրեն պաշտպանելու համար․ Նեթանյահու
535 դիտում
21:30 17-04-2024
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար