211652_close_icon
views-count10068 դիտում article-date 16:19 02-01-2017

Բահրեյնում ահաբեկիչները ներխուժել են բանտ և ազատ արձակել բանտարկյալներին

Բահրեյնի բանտերից մեկն են ներխուժել զինված անձինք և սպանելով 2 ոստիկանի՝ սկսել ազատ արձակել մի քանի բանտարկյալների։ Այդ մասին հայտնել է Sky News-ը։ Առնվազն 10 բանտարկյալ է ազատ արձակվել։ Վերջիններս դիմել են փախուստի։ Երկրի ՆԳ նախարարության տվյալներով՝ հարձակումն իրականացվել է ահաբեկչական խմբավորումներից մեկի անդամների կողմից։ Մանամի բանտը հիմնականում տեղավորում է ահաբեկչական գործունեության համար դատապարտված անձանց։

Նմանատիպ նյութեր