211652_close_icon
views-count28372 դիտում article-date 15:43 02-01-2017

Թուրքական ոստիկանությունը Ստամբուլի ահաբեկչության մեջ Ուզբեկստանի կամ Ղրղզստանի քաղաքացու է կասկածում

Ստամբուլում տեղի ունեցած խոշոր ահաբեկչությունն իրականացնողը, ամենայն հավանականությամբ կամ Ղրղզստանի կամ էլ Ուզբեկստանի քաղաքացի է։ Այդ մասին հայտնել է CNN Turk հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանության իր աղբյուրին, փոխանցում է Ria Novosti-ն։ Աղբյուրի տվյալներով՝ վերջինս կապված է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ։ Հիշեցնենք, որ Ամանորի նախօրեին ավտոմատ զենքով ահաբեկիչը կրակ էր բացել Ստամբուլի Reina ակումբի այցելուների վրա, ինչի հետևանքով զոհվել էր 39, վիրավորվել՝ 69 մարդ։ Զոհվածների մեջ արտասահմանցիներ կան։ Ոստիկանությունը երկրի տարբեր քաղաքներում ձերբակալել է 63 կասկածյալի, որոնց հարցաքննության հիման վրա տեղեկություն է ստացվել, որ ահաբեկչությունը կատարել է Ուզբեկստանի կամ Ղրղզստանի քաղաքացի։

Նմանատիպ նյութեր