211652_close_icon
views-count16143 դիտում article-date 22:31 02-01-2017

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին կհարցաքննեն կոռուպցիայի կասկածանքով

Առաջիկա 3 օրերի ընթացքում Իսրայելի դատախազությունը հարցաքննության է կանչելու երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, ում կասկածում է խոշոր կոռուպցիայի մեջ ներգրավված լինելու մեջ։ Այդ մասին հաղորդում է իսրայելական «Հաարեց» թերթը։ Թերթը պարզաբանում է, որ իր հերթին, իսրայելական հեռուստաալիքները նշել են, որ հարցաքննությունը կարող է տեղի ունենալ հենց այսօր՝ հունվարի 2-ին։ Մասնավորապես, Նեթանյահուն և նրա ընտանքի անդամները կասկածվում են խոշոր գործարարներից մեկից հարյուրհազարանոց նվերներ ստանալու մեջ։ Ոստիկանությունն արդեն իսկ հարցաքննել է ականատեսներին ինչպես Իսրայելում, այնպես էլ նրան սահմաններից դուրս։ Պարզվել է, որ Նեթանյահուի վաղեմի ընկերներից մեկը՝ գործարար Ռոն Լաուդերը, բացի թանկարժեք նվերներից, հովանավորել է վարչապետի որդու՝ Յաիրի արտասահմանյան ուղևորությունները։ Անձամբ Նեթանյահուն հերքել է իրեն հասցեագրված բոլոր մեղադրանքները՝ ասելով. «Նրանք ոչնչի չեն հասնի, քանի որ ոչինչ չկա»։

Նմանատիպ նյութեր