211652_close_icon
views-count10360 դիտում article-date 20:42 02-01-2017

Կոլումբիայում ազատագրել են ապստամբ զինյալների կողմից հավաքագրված 8 երեխաների

Կոլումբիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է 8 երեխաների ազատելու մասին։ Վերջիններիս, ինչպես հայտնում է BBC-ն, հավաքագրել էին ձախ ծայահեղական Ազգային ազատագրական բանակի զինյալները։ Կազմակերպությունը ստեղծվել է 1964 թվականին և հանդիսանում է Կոլումբիայում իր զինյալների թվով երկրորդ խոշոր ապստամբ կազմակերպությունը։ ՊՆ-ն այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ կազմակերպությունը շարունակում է ոտնահարել մարդու իրավունքները՝ բռնությամբ իր շարքերը ներքաշելով երեխաների։ Իսկ պայքարը կառավարության դեմ տասնյակ տարիներ է շարունակվում։

Նմանատիպ նյութեր