211652_close_icon
views-count23666 դիտում article-date 11:28 02-01-2017

Մոսկվա է ժամանել ԱՄՆ-ից արտաքսված 35 ռուս դիվանագետների տեղափոխող օդանավը

ԱՄՆ-ից արտաքսված ՌԴ դիվանագետների տեղափոխող օդանավը քիչ առաջ վայրէջք է կատարել մոսկովյան օդանավակայանում։ Այդ մասին հայտնում է Ria Novosti-ն։ Վերջիններիս ԱՄՆ-ից Ռուսաստան է տեղափոխել «Ռոսիա» ավիափոխադրող ընկերության օդանավը, որը համարվում է ՌԴ նախագահի և կառավարության անդամների պաշտոնական փոխադրողը։ Հիշեցնենք, որ ամերիկյան իշխանությունները դեկտեմբերի 29-ին նոր պատժամիջոցների մասին հայտարարեցին։ «Պերսոնա-նոն-գրատա» հայտարարվեց 35 ռուս դիվանագետների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ։ Վերջիններս 72 ժամվա ընթացքում պետք է լքելին ԱՄՆ-ի տարածքը։ Վաշինգտոնը հայտարարեց, որ պատժամիջոցները սահմանվել են ի պատասխան ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքում ռուսական կողմի հաքերային հարձակումերի։

Նմանատիպ նյութեր