211652_close_icon
views-count16016 դիտում article-date 22:06 02-01-2017

Եվրամիության կազմից Իտալիայի դուրս գալը չի բացառվում. փորձագետ

Գերմանիայի Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Կլեմենտ Ֆոյստը հայտարարել է, որ Իտալիան երկարաժամկետ հեռանկարում կարող է լքել եվրագոտին, փոխանցում է Ria Novosti-ն։ «Բարեկեցության մակարդակը Իտալիայում այժմ հավասար է նրան 2000 թվականի ցածր մակարդակին։ Եթե այդ հարցում ոչինչ չփոխվի, ապա իտալացիները կարող են ինչ-որ պահի ասել. «Մենք այլևս չենք ցանկանում մնալ եվրագոտում»»,-ասել է փորձագետը Tagesspiegel թերթին տված հարցազրույցում։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, եթե Գերմանիայի իշխանությունները հավանություն տան Իտալիայի աջակցության ծրագրին, ապա դա մեծ բեռ կդառնա գերմանացի հարկատուների համար, ինչը ամենայն հավանականությամբ կարող է անվերահսկելի դառնալ։ Եթե ծրագիրն ընդունվի, ԵԿԲ-ն ստիպված կլինի գնել անսահմանափակ քանակով Իտալիայի պետական պարտատոմսերից։

Նմանատիպ նյութեր