211652_close_icon
views-count50845 դիտում article-date 12:03 02-01-2017

Վրաստանում խոշոր ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի բոլոր ուղևորները այրվել են

Վրաստանի Ռուսթավի քաղաքում մարդատար BMW մակնիշի ավտոմեքենան մեծ արագությամբ բախվել է Վրաստանի հերոսների հուշարձանին, ինչի հետևանքով ավտոմեքեանյում գտնվող 5 քաղաքացիներ զոհվել են, հաղորդում է Interfax-ը։ Վրացական ԶԼՄ-ները, հղում անելով տեղի ոստիկանությանը, հայտնում են, որ բախումն այնքան ուժգին է եղել, որ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և նրա մեջ գտնվող մարդիկ այրվել են։ Ոստիկանությունը պարզում է ՃՏՊ-ի հանգամանքները։

Նմանատիպ նյութեր