211652_close_icon
views-count29980 դիտում article-date 01:31 02-01-2017

Մխիթարյանի հայտնի գոլը մոդա է դարձել Անգլիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 19-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին»: Այս հանդիպման զարդը դարձավ «Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուի գոլը 17-րդ րոպեին. այն մեկը մեկին կրկնում էր նախորդ տուրում «Սանդերլենդի» դարպասը գրաված Հենրիխ Մխիթարյանի գոլը: Ինչպես երևում է, հայ ֆուտբոլիստի «կարիճ» գոլը այնքան հռչակավոր է դարձել Անգլիայում, որ այժմ այնտեղ հարձակվողները ամեն ինչ անում են նույն ոճով գոլ խփելու համար: Ժիրուին դա արդեն հաջողվեց: Այս հաղթանակից հետո «Արսենալը» 40 միավորով բարձրացավ 3-րդ տեղ: 39-ական միավոր ունեն «Տոտենհեմն» ու «Մանչեսթեր Սիթին»: 49 միավոր ունի «Չելսին», որը 13-րդ անընդմեջ հաղթանակը տարավ ու կանգնելու որևէ ցանկություն չունի: «Լիվերպուլն» ունի 43 միավոր: [b]Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր [/b] «Արսենալ» - «Քրիսթալ Փելաս»՝ 2:0 Օլիվյե Ժիրու, 17, Ալեքս Իվոբի, 56
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր