211652_close_icon
views-count8728 դիտում article-date 17:51 01-01-2017

Համերգային ծրագրով ու շքեղ հրավառությամբ ազդարարվել է 2017 թվականի մեկնարկը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Նոր տարին Երևանում» միջոցառումների ծրագրով 2016 թվականի վերջին օրը, ժամը 22:00-ին, Հանրապետության հրապարակում մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի կազմակերպած Ամանորի տոնական միջոցառումը` «Միասին դիմավորենք Նոր տարին» խորագրով: Հանրապետության հրապարակում գլխավոր տոնածառի շուրջ մեկտեղված երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին մինչև ուշ գիշեր տոնական տրամադրություն են հաղորդել ազգագրական ու էստրադային երգի սիրված կատարողներն ու պարային համույթները: Տարեվերջյան հետհաշվարկով ուղիղ կեսգիշերին մայրաքաղաքի երկինքը լուսավորել է շքեղ հրավառությունը, որով էլ ազդարարվել է 2017-ի տարեմուտը: Տոնախմբողներին միացել է նաև Ձմեռ պապը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր