211652_close_icon
views-count17993 դիտում article-date 19:51 01-01-2017

«Ոչ նյութական մշակութային ժառանգության համատեքստում» խորագրով միջազգային լուսանկարչական մրցույթի վերաբերյալ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտություն­ների Թեհրանի կենտրոնը միջազգային լուսանկարչական մրցույթ է հայտարարել` «Ոչ նյութական մշակութային ժառանգության համատեքստում» խորագրով: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր քաղաքացիներն առանց տարիքային սահմանափակման, ովքեր կներկայացնեն լուսանկարներ ոչ նյութական մշակութային ժառանգության տարբեր կենսունակ դրսևորումների, այդ ժառանգության կրողների ու մշակութային տարածքների վերաբերյալ: Թեհրանի կենտրոնի հայտարարած առաջին միջազգային լուսանկարչական մրցույթին մասնակցելու դեպքում մասնակցի համառոտ ինքնակենսագրությունը, կազմակերպության անվանումը և լուսանկարչական աշխատանքներն անհրաժեշտ է մինչև 2017 թվականի հունվարի 11-ը ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարություն՝ [email protected] էլեկտրոնային հասցեով:

Նմանատիպ նյութեր