211652_close_icon
views-count27427 դիտում article-date 11:15 01-01-2017

Հրաձգություն է տեղի ունեցել Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում, ինչի արդյունքում զոհվել է 39 մարդ

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները ու պարբերականները, հրաձգություն է տեղի ունեցել Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում։ Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի «Ռեյնա» գիշերային ակումբում։ Զինված անձը մտել է ակումբ և անկանոն կրակ է բացել, ինչի արդյունքում զոհվել է 39 մարդ, իսկ վիրավորների թիվը հասնում է մոտ 70-ի։ Հարձակումից խուսափելու համար ակումբում գտնվողների մի մասը թաքնվել է ակումբին հարակից գետում։ Թուրքական իշխանություններն այս ամենը որակել են որպես ահաբեկչություն։

Նմանատիպ նյութեր