211652_close_icon
views-count6654 դիտում article-date 23:11 31-12-2016

Ժամը 23.00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում ձյուն է տեղում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Թալին քաղաքում, Վարդենյաց լեռնանցքում, Դիլիջանի ոլորաններում, Սարավան-«Զանգեր», Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին, Կոտայքի և Շիրակի մարզերում տեղ-տեղ առկա է մերկասառույց: [color=#CC0000]Վարդենյաց լեռնանցքում առկա է թույլ մառախուղ: Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղում է ձյուն:[/color] [b]Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: [/b]

Նմանատիպ նյութեր