211652_close_icon
views-count9768 դիտում article-date 22:56 31-12-2016

Ղրիմում ձնաբքի պատճառով շուրջ 7 հազար բնակիչ առանց էլեկտրականության է մնացել

Ղրիմում անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով 22 բնակավայր առանց լույս է մնացել: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նշված բնակավայրերում բնակվում է շուրջ 7 հազար մարդ: «Դեկտեմբերի 31-ին Ղրիմում ձնաբքի պատճառով հոսանքազրկվել է 22 բնակավայր: Ներկա պահին 18 բրիգադ աշխատում են խնդրի լուծման ուղղությամբ»,- ասվում է Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր