211652_close_icon
views-count6711 դիտում article-date 19:59 31-12-2016

Վարդենյաց և Ջաջուռի լեռնանցքներում մերկասառույց է, Մարալիկի և Թալին ճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին` ժամը 19:30-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Վարդենյաց և Ջաջուռի լեռնանցքներում մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Մարալիկի և Թալին ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր: Կոտայքի մարզի ավտոճանապարհներին ևս մառախուղ է, տեսանելիությունը ՝ 100-120 մ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր