211652_close_icon
views-count2382 դիտում article-date 16:31 31-12-2016

Նախագահի հրամանագրով Հրայր Թովմասյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Ինչպես տեղեկացնում է president.am կայքը, Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ. Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգի և օրենսդրական դաշտի բարեփոխումների գործում ունեցած ավանդի համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Վարդանի Թովմասյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Նմանատիպ նյութեր