211652_close_icon
views-count3021 դիտում article-date 18:18 31-12-2016

Նախագահի հրամանագրով Հերմինե Նաղդալյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Ինչպես տեղեկացնում է president.am կայքը, Նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ. Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքին և օրինաստեղծ գործընթացներին ակտիվորեն մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Միքայելի Նաղդալյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»:

Նմանատիպ նյութեր