211652_close_icon
views-count12923 դիտում article-date 13:59 31-12-2016

Առաջիկա գիշերը Երևանում կտեղա թույլ ձյուն. Գագիկ Սուրենյան

Այսօր հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակը կպահպանվի: Առաջիկա գիշերը Միջերկրական ծովի շրջաններից հանրապետության տարածքին մոտենում է շատ թույլ ցիկլոնային դաշտ, ինչի արդյունքում առանձին շրջաններում այդ թվում նաև Երևանում կտեղա թույլ ձյուն: Հունվարի 2-6- ին կրկին Հայաստանի ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ: Շիրակում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Արարատում, Արմավիրում և Կոտայքում կպահպանվի նաև ամպամածությունը և մառախուղը: Պետք է նշեմ նաև, որ Արարատյան դաշտում ներկա պահին առկա է սառը օդի լճացում, ինչի արդյունքում այստեղ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին ավելի ցածր է, քան լեռնային շրջաններում: Հատկապես Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նկատվում է բավականին բարձր ջերմային ֆոն: Երեկ ցերեկը նշված հատվածներում օդի ջերմաստիճանը հասել է +10…+15 աստիճանի: Առաջիկա 5 օրերին օդի ջերմային ֆոնում էական փոփոխություններ չեն կանխատեսվում, միայն հունվարի 4-ից կնկատվի ջերմաստիճանի որոշակի նվազում: Երևանում առաջիկա օրերին գիշերը կանխատսվում է -5…- 7, ցերեկը -1…- 3 աստիճան ցուրտ: [b] Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը[/b]

Նմանատիպ նյութեր