211652_close_icon
views-count6105 դիտում article-date 22:25 30-12-2016

Փակ են Արագածոտնի մարզի Շենկանի, Միրաք համայնքների ավտոճանապարհները

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ի ժամը 22.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան անանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզի Շենկանի, Միրաք համայնքների ավտոճանապարհները: [color=#CC0000]Դժվարանցանելի է Սիփան, Ավշեն և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:[/color] Կոտայքի, Շիրակի մարզերում, Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Թալին քաղաքում առկա է մառախուղ: [color=#CC0000]Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:[/color]

Նմանատիպ նյութեր