211652_close_icon
views-count4697 դիտում article-date 18:05 30-12-2016

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց N զորամաս

Դեկտեմբերի 30-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Քանաքեռի ԶՈՒ թիվ N զորամաս: Ողջունելով զորամասի հրամանատարական կազմին ու զինվորներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ կառավարության անունից շնորհավորեց գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթեց խաղաղություն, սեր եւ համերաշխություն, ուժ ու կորով: Նա մասնավորապես նշեց. «Սիրելի երիտասարդներ, ամեն ժամ հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մտածում է ձեր մասին, գիտի,որ ունենք հաղթական բանակ, հերոս բանակ, խիզախ զինվորներ, սպասում է բարի լուրերի ձեր ծառայության ու խիզախության մասին: Մենք հպարտանում ենք ձեր քաջությամբ, հակառակորդին համարժեք պատասխան տալու ձեր վճռականությամբ, Հայաստանի սահմանների ամբողջականությունը պաշտպանելու պատրաստակամությամբ ու խիզախ կեցվածքով: Թող 2017 թվականը բոլորիս ցանկությունների, երազանքների կատարման տարի լինի, խաղաղության տարի»: Նախարար Հրանուշ Հակոբյանը զրուցեց զինվորների հետ, հետաքրքրվեց նրանց առօրյայով, հորդորեց շատ կարդալ, աչալուրջ և զգոն լինել: Այնուհետև նախարարն այցելեց զորանոց, ծանոթացավ զինվորների կենցաղային պայմաններին: Հրաժեշտին սփյուռքի նախարարը զինվորներին և հրամանատարական կազմին մաղթեց բարի ծառայություն և խաղաղ երկինք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր