211652_close_icon
views-count22244 դիտում article-date 16:15 30-12-2016

Տարվա մարզական իրադարձությունները` լուսանկարներով. ՖՈՏՈՇԱՐՔ

Անցնող տարին հարուստ էր մարզական իրադարձություններով: Դա առաջին հերթին Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերն էին, որտեղ 20 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը օլիմպիական չեմպիոն ունեցավ` ոսկե մեդալ նվաճեց գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: Միայն մրցավարների կողմնակալության պատճառով երկրորդ ոսկե մեդալից զրկվեց մեր մյուս հերոսը` Միհրան Հարությունյանը: Դա նաև Եվրո-2016-ն էր, որտեղ առաջին անգամ պատմության մեջ չեմպիոնի տիտղոսը նվաճեց Պորտուգալիայի հավաքականը: Կրիշտիանու Ռոնալդուն, որը 4-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը», դարձավ աշխարհի ակումբային առաջնության հաղթող, Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Դա մեծն Զիդանն էր, որի նորամուտը արքայական ակումբում փառահեղ ստացվեց: Եվ իհարկե, Հենրիխ Մխիթարյանը, որը տարվա ընթացքում հասցրեց ճանաչվել Գերմանիայի Բունդեսլիգայի լավագույն խաղացող, հասցրեց տեղափոխվել աշխարհի ամենահեղինակավոր ակումբներից մեկը` «Մանչեսթեր Յունայթեդ», հասցրեց չընդգրկվել Հայաստանի տարվա 10 լավագույն մարզիկների թվում և հասցրեց դրան պատասխանել իր ֆանտաստիկ, արդեն պատմական գոլով` «Սանդերլենդի» դարպասը: Ներկայացնում ենք տարվա ուշագրավ մարզական լուսանկարները, որոնք արտացոլում են անցնող տարվա իրադարձությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+

Նմանատիպ նյութեր