211652_close_icon
views-count39463 դիտում article-date 15:59 30-12-2016

Ռուսաստանը հետ է ուղարկել թուրքական 24.5 տոննա վարակված մանդարինը

Россельхознадзор-ն արգելել է Թուրքիայից արտահանված մանդարինի ընդունումը Կրասնոդարի երկրամաս։ Այդ մասին նշված է ընկերության հաղորդագրության մեջ։ Արգելված մթերքի քաշը կազմում է 24,5 տոննա։ Լաբորատոր ստուգման արդյունքում մանդարինների մեջ հայտնաբերվել են միջերկրածովյան ճանճեր։ Վերջիններս հիմնականում հանդիպում են ծիրանի, սալորի, խնձորի և 200 այլ մշակաբույսերի մեջ։ «Վարակված ողջ միրգը արգելվել է ներմուծել Ռուսաստանի Դաշնություն»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր