211652_close_icon
views-count2070 դիտում article-date 16:52 30-12-2016

Ստորագրվել է «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի իրականացման համաձայնագիրը

2016թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ֆինանսների նախարարության և Գյումրի համայնքի միջև ստորագրվել է «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի իրականացման համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ծրագրի հիմնական նպատակն է Գյումրի քաղաքում ունենալ բարեկարգ փողոցներ և էներգախնայող արտաքին լուսավորության ցանց՝ անվտանգ երթևեկության կազմակերպման համար։ Ծրագրի շրջանակներում, մասնավորապես, նախատեսվում է իրականացնել Գյումրի քաղաքի ճանապարհների հիմնանորոգման և փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ, այդ թվում` ասֆալտի և մայթերի նորոգում, ինչպես նաև ջրահեռացմանենթակառուցվածքների արդիականացում, հետիոտնային նոր տարածքների կառուցում, քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում և Գյումրի քաղաքի համար ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության մշակում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 23 840 000 եվրո, որից 14 600 000 եվրո վարկային միջոցներ տրամադրվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից: Այս համատեքստում հայտնում ենք, որ 2016թ. մայիսի 11-ին ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև ստորագրվել են վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր: Վերոնշյալ համաձայնագրերով նախատեսված է Գյումրի համայնքի` որպես ծրագրի սուբյեկտի հետ ծրագրի իրականացման համաձայնագրի ստորագրում, որով կկարգավորվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից ներգրավված վարկային միջոցների փոխանցումը Գյումրի համայնքին:

Նմանատիպ նյութեր