211652_close_icon
views-count21496 դիտում article-date 13:17 30-12-2016

ՀՀ ՊՆ-ն պարզում է մարտական հենակետի մոտ հայտնաբերված Ադրբեջանի ԶՈՒ համազգեստով դիակի ինքնությունը

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնում է, որ համապատասխան գործողություններ են կատարվում երեկ՝ դեկտեմբերի 29-ին, հայկական դիրքում սպանված ադրբեջանցու ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Հաղորդագրության մեջ ասված է. «Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սույն թվականի դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, որը ձախողվել էր՝ հայկական ԶՈՒ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում: Մարտական հենակետերից մեկի մոտ հայտնաբերվել է ադրբեջանական ԶՈՒ համազգեստով մահացու վիրավորումներ ստացած անձի դի, որի ինքնությունը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան գործողություններ»:

Նմանատիպ նյութեր