211652_close_icon
views-count2008 դիտում article-date 16:42 30-12-2016

Երևանի քաղաքապետարանի թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը մշտական ուշադրության կենտրոնում են

Դեկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 307 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 268-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 39 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 125 հեռախոսազանգ, որոնցից 123-ին լուծում է տրվել, իսկ 2-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: Երևանի քաղաքապետարան

Նմանատիպ նյութեր