211652_close_icon
views-count23915 դիտում article-date 12:45 30-12-2016

Խոշոր ու շղթայական ավտովթար Գյումրիում. բախվել են 2 Mercedes և Opel, իսկ հետո հայտնվել ձնակույտի մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում բախվել են Գյումրու բնակիչներ՝ 35-ամյա Կարեն Բաղդասարյանի վարած Mercedes մակնիշի 34 TV 100 համարանիշի, 48-ամյա Նորայր Հարությունյանի վարած Opel մակնիշի 34 CՏ 773 համարանիշի և Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի բնակիչ, 28-ամյա Արմեն Քոչարյանի վարած Mercedes մակնիշի 34 RA 929 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննչական բաժին, որտեղից ժամանել է հետաքննիչ Նաիրի Գասպարյանը, ում կողմից փաստի առթիվ անվարույթ նյութեր են նախապատրաստվում։ Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հարվածել էլեկտրասյանն ու մասամբ հայտնվել ճանապարհի մայթին՝ ձնակույտի մեջ։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր