211652_close_icon
views-count6667 դիտում article-date 11:58 30-12-2016

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի դեմ, երկրից կարտաքսվի 35 ռուս դիվանագետ

Ամերիկյան իշխանությունները երեկ երեկոյան հայտարարել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին, հաղորդում է Ri Novosti-ն։ Ցուցակում ներառվել են ՌԴ քաղաքացիներ և ընկերություններ։ Վերջիններիս ամերիկյան կողմը մեղադրել է իր քաղաքական ինստիտուտների վրա կիբերհարձակումներ իրականացնելու մեջ։ Բացի այդ, Վաշինգտոնը երկրից կարտաքսի ՌԴ 35 դիվանագետների։ Նրանք էլ մեղադրվում են հետախուզական գործունեություն ծավալելու մեջ, կփակվեն նաև ԱՄՆ-ի տարածքում գործող ռուսական 2 դիվանագիտական հաստատություններ։ ԱՄՆ-ն մեղադրել է նաև ռուսական կողմին նրանում, որ վերջինս իր տարածքում աշխատող ամերիկյան դիվանագետների և կազմակերպությունների վրա պարբերաբար ճնշում է գործադրում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը խոստացել է պատասխան միջոցառումներ ձեռնարկել։

Նմանատիպ նյութեր