211652_close_icon
views-count10422 դիտում article-date 09:54 30-12-2016

Իրաքյան Մոսուլի համար դաժան մարտերը շարունակվում են. կառավարական զորքերը նոր գրոհ են ձեռնարկել

Իրաքյան զորքերը նոր գրոհ են ձեռնարկել երկրի երկրորդ խոշոր և ռազմավարական նշանակության քաղաք համարվող Մոսուլի վրա, որը գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերահսկողության ներքո։ BBC-ի փոխանցմամբ՝ գրոհը ձեռնարկվել է քաղաքի արևելյան թաղամասերի վրա մեծ ճնշումով։ Սա երկրորդ փուլն է գրոհի, որի օպերացիան սկսվել է հոկտեմբերին։ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ իրաքյան ուժերին հաջողվել է 3 ուղղությամբ առաջ ընթանալ և քաղաքում 2 նոր ճակատ բացել։ Կոալիցիան չի բացառել նաև, որ գրոհի ընթացքում հնարավոր է՝ զոհեր եղած լինեն խաղաղ բնակչության շրջանում, մասնավորապես, հիվանդանցային ավտոկայանատեղիի վրա հասցրած օդային հարվածներից հետո։

Նմանատիպ նյութեր