211652_close_icon
views-count13975 դիտում article-date 23:26 29-12-2016

Վասիլի Իվանչուկը` արագ շախմատի աշխարհի չեմպիոն, Արոնյանը 9-րդն էր

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտվեց արագ շախմատի աշխարհի առաջնությունը: 15 տուրից հետո երեք շախմատիստ` Վասիլի Իվանչուկը, Ալեքսանդր Գրիշչուկը և Մագնուս Կարլսենը վաստակեցին 11-ական միավոր և կիսեցին 1-3-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո չեմպիոնի տիտղոսը նվաճեց Վասիլի Իվանչուկը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ալեքսանդր Գրիշչուկը, իսկ Մագնուս Կարլսենը արժանացավ բրոնզե մեդալի: Մեր շախմատիստներից Լևոն Արոնյանն իր ակտիվում գրանցեց 9.5 միավոր և գրավեց 9-րդ հորիզոնականը, Հրանտ Մելքումյանը 9 միավորով հայտնվեց 18-րդ հորիզոնականում, իսկ Վլադիմիր Հակոբյանը գրավեց 39-րդ հորիզոնականը: Կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին և 30-ին:

Նմանատիպ նյութեր