211652_close_icon
views-count5812 դիտում article-date 21:39 29-12-2016

Բրազիլիայում փնտրում են Հունաստանի դեսպանին. նա անհետ կորել է

Ռիո դե Ժանեյրոյում անհետ կորել է Բրազիլիայում Հունաստանի դեսպան Կիրիակոս Ամիրիդիսը: Այս մասին հայտնում է Globo հեռուստաալիքը: Դիվանագետին վերջին անգամ տեսել են դեկտեմբերի 26-ին Ռիո-դե-Ժանեյրոյում: Նշվում է, որ պաշտոնապես Ամիրիդիսը արձակուրդում է՝ տոների կապակցությամբ: Ոստիկանությունը սկսել է որոնել դիվանագետին, իսկ իշխանությունները օգնության խնդրանքով դիմել են բնակչությանը։

Նմանատիպ նյութեր