211652_close_icon
views-count6139 դիտում article-date 20:12 29-12-2016

Մարալիկ-Լանջիկ ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-10 մ. բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Մարալիկ-Լանջիկ ճանապարհահատվածում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-10 մ: Դիլիջանի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Բքի պատճառով փակ է Բերդ – Ճամբարակ ճանապարհը: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր