31974 դիտում
17:50 29-12-2016
ՀՀ զինծառայողները սպանվել են իրենց ծառայության վայրում. ՀՀ ՊՆ
Այսօր առավոտյան ձեռնարկած սադրանքից հետո ադրբեջանական կողմը, ժամեր շարունակ լռություն պահպանելուց հետո, հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում, իրեն բնորոշ անհեթեթ ոճով փորձում է տեղի ունեցածի պատասխանատվությունը դնել հայկական կողմի վրա:
Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ Հայաստանի Զինված ուժերի տրամադրության տակ առկա են անհերքելի ապացույցներ՝ ադրբեջանական կողմի նախահարձակ լինելու վերաբերյալ: ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ ադրբեջանական կողմը սադրանքի ընթացքում կորուստներ է տվել:
ՀՀ զինծառայողները սպանվել են իրենց ծառայության վայրում: Այս ֆոնին զավեշտի են վերածվում պնդումները՝ հայկական կողմի հետախուզական խմբի գործողությունների և ադրբեջանական զինվորականի անհետ կորելու մասին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է իր դիրքորոշումը միջազգային հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտության վերաբերյալ՝ նման սադրանքները կանխելու և զինադադարի` միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների անշեղ կատարման վերահսկելիությունն ապահովելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
466 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
265 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը