211652_close_icon
views-count78410 դիտում article-date 17:25 29-12-2016

Այսօր զոհված Շավարշ Մելիքյանը ընդօրինակման արժանի սպա էր. Հավերժ փառք

Հակառակորդին դիմագրավելու մարտում զոհված դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը Շիրակի մարզի Աշոցք գյուղից էր: 2007թ. դպրոցից հետո ընդունվել էր Ռազմական համալսարան: 2011թ. ավարտելով ուսումը՝ վիճակահանությամբ ծառայության էր անցել սահմանապահ զորամասերից մեկում: Կարճ ժամանակում հասցրել էր ինքնահաստատվել, զորամասի հրամանատարությանը համոզել, որ ճիշտ մասնագիտություն է ընտրել: Երիտասարդ սպայի դասակը միշտ լավագույններից էր, զորամիավորման մրցումներում առաջին տեղն էր գրավել կրակային պատրաստությունից, մարտավարությունից, քիմպաշտպանությունից, ինժեներական պատրաստությունից և էլի մի քանի առարկաներից: Նա ընդօրինակման արժանի սպա էր: Հավերժ փառք: [url=https://www.google.am/webhp?sourceid=chrome-instant&ion=1&espv=2&ie=UTF-8#q=%D5%80%D4%B1%D5%86%D5%88%D5%92%D5%86%20%D5%80%D4%B1%D5%85%20%D4%B6%D4%BB%D5%86%D5%8E%D5%88%D5%90%D4%BB%20%D5%80%D4%BF]ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՀԿ[/url]

Նմանատիպ նյութեր