211652_close_icon
views-count5974 դիտում article-date 15:57 29-12-2016

Չավի. Որքան էլ հարգեմ Ռոնալդուին, պատմության լավագույն խաղացողը Մեսին է

«Բարսելոնայի» նախկին լեգենդար կիսապաշտպան Չավին իր կարծիքն է հայտնել է Ռոնալդուի և Մեսիի մասին: «Ես միշտ ասել եմ, որ չեմ ցանկանում անհարգալից լինել որևէ մեկի հանդեպ, սակայն համոզված եմ, որ Մեսին ավելի ուժեղ է Կրիշտիանուց կամ ցանկացած այլ ֆուտբոլիստից: Կրիշտիանուն ժամանակաշրջանի խաղացող է, սակայն Լեոյի հետ ոչ-ոք չի կարող մրցակցել: Ինչ վերաբերում է Լուիս Էնրիկեին, ապա նորմալ է, որ «Բարսելոնան» ուժասպառ է անում մարզչին: Դա աշխարհի ամենանշանակալից ակումբն է, որտեղ միշտ ճնշման տակ ես և որտեղ անհրաժեշտ է տիտղոսներ նվաճել: Իրականացվում է շատ էներգատար աշխատանք, որի արդյունքում խիստ ուժասպառ ես լինում: Ես տեսնում եմ, թե ինչպես է Լուիս Էնրիկեն հաճույք ստանում իր աշխատանքից և հոգնում: Այդպիսին է մարզչի մասնագիտությունը», ասել է Չավին:

Նմանատիպ նյութեր