211652_close_icon
views-count15090 դիտում article-date 16:35 29-12-2016

Էրդողանը մեղադրել է ՆԱՏՕ-ին. «Մենք մեր դաշնակցից ոչ մի աջակցություն չենք ստանում»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է ՆԱՏՕ-ին նրանում, որ դաշինքը բավարար աջակցություն չի ցուցաբերում թուրքական բանակին Էլ-Բաբ քաղաքի ազատագրման հարցում, հաղորդում է Ria Novosti-ն։ «Էլ-Բաբի օպերացիայում մենք ՆԱՏՕ-ի և մեր դաշնակիցների կողմից աջակցության ոչ մի նշույլ չենք տեսնում։ Եթե մենք դաշնակիցներ ենք, ապա ՆԱՏՕ-ն պետք է մեզ հետ լինի»,-Անկարայում գիտնականների պարգևատրման ժամանակ ասել է Թուրքիայի նախագահը։ Հիշեցնենք, որ Թուրքիան օգոստոսի 24-ից ձեռնարկել է «Եփրատի վահան» օպերացիան։ Այս պահին մարտերը Էլ-Բաբի ազատագրման համար շարունակվում են ԻՊ-ի դեմ։

Նմանատիպ նյութեր