211652_close_icon
views-count17031 դիտում article-date 13:36 29-12-2016

Հայաստան ռուսական գազի տարանցման վճարման շուրջ Վրաստանն-«Գազպրոմ» բանակցություններն ապարդյուն են անցել

Վրաստանը և ռուսական «Գազպրոմ» ընկերությունն այս տարի չեն պայմանավորվել Հայաստան ռուսական գազի տարանցման վճարման ձևի հարցում 2017 թվականի համագործակցության վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Business Грузия-ն՝ վկայակոչելով Վրաստանի հանրային հեռուստատեսությանը: Բանակցությունների երկրորդ փուլը, ինչպես և առաջինը, ապարդյուն է անցել, քանի որ կողմերն այդպես էլ չեն կարողացել գալ փոխզիջման՝ չնայած նրան, որ տարանցման գործող պայմանագրի ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին: Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ բանակցությունները կշարունակվեն: Նրա խոսքով՝ Թբիլիսիի դիրքորոշումն անփոփոխ է: Ռուսաստանը ցանկանում է Վրաստանի տարածքով տարանցման համար գումարով վճարել, բայց վրացական կողմը ցանկանում է պահպանել վճարման նախկին ձևը՝ ստանալով Հայաստան ուղարկվող ռուսական գազի ընդհանուր ծավալի 10 տոկոսը: Բանակցություններն անցկացվում են Վիեննայում, հերթական փուլի անցկացման ամսաթիվը դեռ հայտնի չի:

Նմանատիպ նյութեր