211652_close_icon
views-count1644 դիտում article-date 15:30 29-12-2016

Փրկարարները բացել են բնակարանների դռները

Դեկտեմբերի 29-ին, ժամը 10.37-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ազատամուտ գյուղի Գևորգյան փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, բնակիչը (անկողնային հիվանդ) չի կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել բնակարանի դուռը. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարաների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Դեկտեմբերի 29-ին, ժամը 10.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչը մնացել է ներսում. դուռը բացելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Դեկտեմբերի 29-ին, ժամը 02.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Քոչարյան փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Դեկտեմբերի 29-ին, ժամը 01.31-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Նմանատիպ նյութեր