211652_close_icon
views-count5926 դիտում article-date 12:58 29-12-2016

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում կներառվեն մեծ թվով հասարակական գործիչներ

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում կներառվեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առավել մեծ թիվ: Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտարարեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: «Առաջարկվող փոփոխություններն ուղղված են Խորհրդի հանրային հաշվետվողականության և գործունեության թափանցիկության բարձրացմանը»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Նմանատիպ նյութեր